«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության մասին իր կարծիքով։
«Մենք պատրաստ ենք, անկասկած։ Մենք միշտ պատրաստ ենք, բայց նաև զգում ենք, որ այս պահին թիմը շատ ու շատ ինքնավստահ է։ Կարծում եմ՝ մենք ավելի առաջ կգնանք»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Անգլիական թիմը հաղթեց ընդհանուր հաշվով (4:1) և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Նրա մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը».
























































