«Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին հայտնվել է Պրեմիեր լիգայի ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Աստոն Վիլան», «Վեսթ Հեմը» և «Նյուքասլը»: Մեծ է հավանականությունը, որ նա կհեռանա Մարսելից մրցաշրջանի վերջում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Գենդուզին արդեն խաղացել է Պրեմիեր լիգայում՝ 2018-ից 2022 թվականներին հանդես գալով Լոնդոնի Արսենալում։
























































