«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Չելսիից» վերջերս հեռացված Գրեմ Փոթերի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:
Չնայած Փոթերի խոսքերին, որ ցանկանում է դադար վերցնել ֆուտբոլից այն բանից հետո, երբ հեռացվել է «Չելսիից», «Վեսթ Հեմը» կարող է փորձել համոզել նրան՝ ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Թիմի ներկայիս մարզիչ Դևիդ Մոյեսը կարող է շուտով լքել զբաղեցրած պաշտոնը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան թիմը 31 միավորով 15-րդ տեղում է։
























































