«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Արսենալին», հայտնում է Todofichajes-ը:
Հրատարակության համաձայն՝ «Արսենալի» ղեկավարությունը հույս ունի, որ կկարողանա ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արիստոկրատների» ղեկավարությունը ևս պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 32-ամյա կիսապաշտպանին։
Ֆրանսիացին «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
























































