«Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահան ցանկանում է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալն» ու «Մարսելը»։ Բացի այդ, ֆուտբոլիստի նկատմամբ իրենց հետաքրքրությունն են հայտնել նաև Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն իվուարցին ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։
Նրա պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































