«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Լիդսի» դեմ խաղի արդյունքը (6-1).
«Սա մեր լավագույն խաղն է այս մրցաշրջանում տարբեր չափանիշներով և առումներով: Մենք մրցակցին ստիպեցինք շատ սխալներ թույլ տալ։
Պայքարո՞ւմ ենք լավագույն քառյակի համար: Կարծում եմ, որ տարբերությունն այս մրցաշրջանի և այն մրցաշրջանի միջև, որում մենք զբաղեցրել ենք երրորդ տեղը, այն է, որ այժմ մրցակիցները մի փոքր ավելի ուժեղ են:
Չգիտեմ, թե որտեղ կհայտնվենք արդյունքում, բայց վերջին հանդիպումների էֆեկտը կտեղափոխվի հաջորդ մրցաշրջան, ուստի դրանք շատ կարևոր կլինեն»,- ասել է Կլոպը BBC-ին։
























































