«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը խոսել է Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին։
«Կոլեկտիվ խաղ էր մեր կողմից և արժանի հաղթանակ։ Միակ բանը, որի համար կարող եմ քննադատել, այն է, որ հաշիվը պետք է խոշոր լիներ։ Պետք է լիներ 3:0 կամ 4:0: Մենք շատ հնարավորություններ բաց թողեցինք։
Ցանկանում եմ, որ գոլ խփենք ու ավելի շուտ ավարտենք խաղը։ Դա միշտ կարևոր է: Կարևոր հանդիպումներում շատ պահեր հնարավոր չի լինի ստեղծել, ուստի դրանք պետք է իրացնել»,- մարզչի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Նյուքասլին» (56միավոր)։ Էրիկ տեն Հագի թիմը վաստակել է 59 միավոր:
























































