Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։
Մանչեսթերյան ակումբի կազմում 32-րդ րոպեին հաշիվը բացեց Անտոնին։
72-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Դիոգու Դալոն։
ՄՅՈւ-ն 59 միավորով 3-րդ տեղում է։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 27 միավորով 18-րդն է։
























































