«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի նկատմամբ իր թիմի հետաքրքրության մասին։
«Գիտե՞ք, ես դրա վերաբերյալ կարծիք ունեմ… Բայց եթե հիմա ասեմ… ես գիտեմ, թե ինչպես է այդ ամենն աշխատում:
Եթե ես դրա մասին ինչ-որ բան ասեմ, և այն հասնի Իտալիա, ապա իմ գործընկերը կասի. «Ինչո՞ւ Թոմասը չի փակում իր բերանը»: Չեմ խոսի այլ ակումբների խաղացողների մասին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նիգերիացի հարձակվողը մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն։
























































