«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ տրանսֆերային շուկայում ակումբի հետաքրքրությունների ոլորտում է գտնվում 12 կիսապաշտպան։
«Տրանսֆերային շուկայում մեզ հետաքրքրում է 12 կիսապաշտպան։ Եվ դա լավ է: Հուսով եմ, որ մենք ձեռք կբերենք նրանցից մի քանիսին»,- Կլոպին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները բարձր գնի պատճառով հրաժարվել են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու տարբերակից։ Թիմի տրանսֆերային ցուցակում են գտնվում Դեկլան Ռայսը, Նիկոլո Բարելան և Մոյսես Կայսեդոն։
«Լիվերպուլը» 29 խաղից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 8-րդն է՝ Չեմպիոնների լիգայի գոտուց հետ մնալով 12 միավորով։
























































