«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է Իսպանիայի առաջնությունը փոխել Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ։
«Տոտենհեմը» հետաքրքրված է իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը:
Ակումբի ղեկավարությունը պատրաստ է ձևակերպել ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Այս պահին լոնդոնցիների ամենաթանկարժեք տրանսֆերը կիսապաշտպան Տանգի Ն’Դոմբելեի տեղափոխությունն է, ում համար անգլիական ակումբը վճարել է 62 մլն եվրո։
Անսուի պայմանագիրը կատալոնական թիմի հետ գործում է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:
























































