«Չելսին» բանակցություններ է վարել «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ, հայտնում է Goal-ը։
Լոնդոնյան ակումբը մշտական մարզիչ է փնտրում, որը կգլխավորի թիմն այս ամառ։ Նախկինում ակումբը բանակցություններ է վարել ևս չորս թեկնածուների հետ։
Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում է 2020 թվականից։ 38-ամյա պորտուգալացու գլխավորությամբ լիսաբոնյան ակումբը դարձել է Պորտուգալիայի չեմպիոն (2020/21), Պորտուգալիայի լիգայի գավաթի հաղթող (2020/21, 2021/22), ինչպես նաև դարձել է Պորտուգալիայի Սուպերգավաթի հաղթող (2021).
«Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը Ֆրենկ Լեմպարդն է, ով փոխարինեց Գրեհեմ Փոթերին այս պաշտոնում։
Լոնդոնցիները 30 խաղից հետո 39 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 11-րդն են։
























































