«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է Պրեմիեր լիգայում իր թիմի խաղի մասին։
«Մանչեսթեր Սիթին» ունի ռիթմ, դա օգնում է: Մենք խաղալու ենք շատ մրցաշարերում մինչև վերջ, և դա օգնում է մեզ։ Երբեմն մենք կորցնում ենք ռիթմը, երբ հանդիպումների միջև մեկ շաբաթ է լինում։ Երբ մենք խաղում ենք շաբաթ և երեքշաբթի, խաղացողները հնարավորինս կենտրոնացած են: Եթե մեկ-երկու շաբաթ հանգստանանք, այդ ռիթմը կկորցնենք։ 6-7 շաբաթ անց պայքարը կավարտվի։ Եվ հիմա ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի շարունակեն նույն ոգով»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Պրեմիեր լիգայի 29 տուրից հետո «Սիթին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալին» զիջելով 6 միավորով։
























































