«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի՝ «Սևիլիայի» հետ առաջին հանդիպման (2:2) մասին։
«Որոշ խաղացողներ պետք է նայեն իրենց և տեսնեն, թե արդյոք նրանք բավարար չափով են անում թիմի համար այն, ինչ պետք է։ Կան խաղացողներ, որոնք պետք է ամաչեն իրենց խաղի համար: Դե Խեան լավ խաղաց, նա երկու ֆանտաստիկ սեյվ կատարեց, բայց չկարողացավ օգնել գոլային դրվագներում: Նա առաջատարի դիրքում պահեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Լավագույն խաղացողը նա է, որը երկու գոլ խփեց, Զաբիցերն իսկապես լավն էր։ Թիմակիցները նրան հիասթափեցրել են: Նա ցույց տվեց ճանապարհը, բայց նրան չհետևեցին Դա կարող էր և պետք է լիներ հաղթանակ 5։0 հաշվով».», — Շմեյխելի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Թիմերի միջև պատասխան խաղը կանցկացվի Սևիլիայում՝ ապրիլի 20-ին։
























































