«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերն իր առաջին դուբլն է հեղինակել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով՝ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Սևիլիայի» հետ «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղում։
Ավստրիացի կիսապաշտպանը 15-րդ և 21-րդ րոպեներին է գրավել մրցակցի դարպասը։ Կիսապաշտպանը աչքի է ընկել Բրունո Ֆերնանդեշի և Անտոնի Մարսիալի փոխանցումներով:
Սա ավստրիացու երկրորդ դուբլն է վերջին երեք շաբաթվա ընթացքում։ Մարտի 24-ին կայացած Եվրո-2024-ի որակավորման փուլի Ադրբեջանի հետ խաղում Զաբիցերը երկու անգամ դարձել էր գոլի հեղինակ։
Ակումբային մակարդակում Զաբիտցերը վերջին անգամ դուբլի հեղինակ է դարձել 2020 թվականի մարտին։ Այնուհետև ավստրիացին կարողացել է դուբլ ձևակերպել «Տոտենհեմի» հետ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 խմբային փուլի պատասխան խաղում (3:0):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հետաքրքրված է Զաբիտցերի ծառայություններով։
























































