«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է իր ապագայի մասին։
«Այժմ ամենակարևորը խաղերի վրա կենտրոնանալն է։ Մենք շատ ենք խաղում, հիմա կենտրոնացումը կորցնելու և պայմանագրերի մասին մտածելու ժամանակը չէ։ Այս պահին մտածում եմ միայն իմ մարզավիճակի և առաջիկա հանդիպումների մասին»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Իսպանացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից։ Նրա ներկայիս համաձայնագիրը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2022/23 թթ․ մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում նա 45 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում։
























































