Մարկուս Ռեշֆորդը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումները։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա հարձակվողը վնասվածք էր ստացել ապրիլի 8-ին «Էվերթոնի» դեմ խաղում (2:0):
Հայտնի է դարձել, որ հարձակվողը չի կարողանա մասնակցել հաջորդ հանդիպումներին և բաց կթողնի 2-3 շաբաթ, սակայն խաղադաշտ կվերադառնա մրցաշրջանի վերջին հատվածում։
Վաղը՝ ապրիլի 13-ին, Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Սևիլիայի» հետ։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում Ռեշֆորդը խփել է 15 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
























































