«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Մենք ցանկանում ենք որոշակի փոխհատուցում ստանալ նախորդ մրցաշրջանում պարտության համար և հուսով եմ, որ կհաղթենք «Ռեալին»: Եթե ցանկանում ես հաղթել Չեմպիոնների լիգան, պետք է հաղթես մի քանի ուժեղ թիմերի, ուստի մենք պատրաստ ենք դրան։
Մենք վստահ ենք մեր ուժերի վրա և գիտենք, որ ունենք բավական լավ խաղացողներ այս մրցաշարում լավ արդյունք ցույց տալու համար»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Մադրիդի «Ռեալ»-«Չելսի» առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 12-ին, Սանտյագո Բեռնաբեուում:
























































