«Պալմեյրասի» գլխավոր մարզիչ Աբել Ֆերեյրան քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործընկեր Էրիկ տեն Հագին։
Վերջերս հոլանդացի մասնագետը բողոքել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հագեցած խաղացանկից, որի հետևանքով, ըստ մարզչի, վնասվածք ստացավ թիմի լավագույն ռմբարկու Մարկուս Ռեշֆորդը:
«Բրազիլական ֆուտբոլում զարմանալի բաներ կան, բայց կան երևույթներ, որոնք անմարդկային են՝ ինը հանդիպում մեկ ամսում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն օրերս բողոքել է, որ Ռեշֆորդը վնասվածք է ստացել խիտ գրաֆիկի պատճառով… Ես կցանկանայի դիմել նրան՝ «Առաջիկա երկու ամիսների ընթացքում մենք ամսական ինը հանդիպում ենք ունենալու… Ուստի ավելի լավ է լռել, քանի որ չես հասկանում, թե ինչի մասին ես խոսում», մեջբերում է Ֆերեյրային Goal-ը։
























































