«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին ասել է, որ ցանկանում է տարիներ շարունակ լինել ակումբի կազմում՝ հավելելով, որ թիմը կբարելավի արդյունքները՝ երկրպագուների վստահությունը վերադարձնելու համար:
«Գիտեմ, որ դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ, բայց կարծում եմ, որ մոտենում եմ իմ մակարդակին: «Չելսին» լուրջ որոշում կայացրեց՝ պայմանագիր կնքելով ինձ հետ, և ես իսկապես ցանկանում եմ փոխհատուցել դրա համար։ Ես ցանկանում եմ երկար տարիներ լինել այս ակումբի մի մասը:
Սա այն մրցաշրջանը չէ, որը մենք սպասում էինք, բայց երբեմն, երբ մեծ փոփոխություններ են լինում, նոր սեփականատերեր են լինում, իսկ թիմի կեսը նոր է, բոլորը պետք է հարմարվեն: Բայց մենք գիտենք, թե որքան մեծ են մեր հավակնությունները, և մենք պատրաստվում ենք աշխատել երկրպագուների վստահությունը վերականգնելու ուղղությամբ։
Խելահեղ շաբաթ էր՝ խաղացողների, նոր մարզչի, նախկին մարզչի, երկրպագուների համար: Մեր նոր մարզիչը ակումբի մեծ լեգենդն է, ուստի մենք պետք է աջակցենք նրան: Մենք գիտենք, որ կարող ենք ավելիին հասնել, և մենք դա կանենք»,- Կուլիբալիի խոսքերն է մեջբերում The Times-ը:
























































