Խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են գերմանական «ՌԲ Լայպցիգին», կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնության թոփ-ակումբ։
Ինչպես հաղորդում են Fichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 100 մլն եվրո հատկացնել խաղացողի տրանսֆերի գնման համար։ Սա հենց այն նվազագույն գումարն է, որի դիմաց գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից։
Գվարդիոլի տրանսֆերի հավակնորդների թվում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»:
21-ամյա խորվաթն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
























































