«Արսենալը» ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ձեռք բերել «Մոնպելյեի» հարձակվող Էլյեր Վայիին, հայտնում է Jeunes Footeux-ը:
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում են Պրեմիեր լիգայի ևս երկու ակումբ` «Տոտենհեմը» և ՄՅՈՒ-ն։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ի 25 հանդիպման է մասնակցել «Մոնպելյեի» կազմում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
























































