«Լիդսի» նախկին մարզիչ Ջեսի Մարշը կգլխավորի «Լեսթեր Սիթին»: Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի, կողմերի միջև բանակցությունները գտնվում են վերջնական փուլում։
«Աղվեսներն» ակնկալում են, որ 49-ամյա ամերիկացու հետ պայմանագիրը կկնքվի այսօր։
Փետրվարին Ջեսի Մարշը հեռացվեց «Լիդսից»: Այս պահին «Լեսթերը» 25 միավորով նախավերջինն է մրցաշարային աղյուսակում։
























































