Երեկ կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Սաութհեմփթոն» խաղում հարձակվող Էրլինգ Հոլանդը երկու գոլի հեղինակ է դարձել։ Այսպիսով, նորվեգացի հարձակվողի ակտիվում առաջնության ընթացիկ մրցաշրջանում արդեն 30 գոլ է:
Հատկանշական է, որ 22-ամյա սկանդինավցի գոլահարը Պրեմիեր լիգայում ավելի շատ գոլ է խփել, քան Լոնդոնի «Չելսին»: «Արիստոկրատների» հաշվին 29 խփած գոլ է այս մրցաշրջանում։ Ընդհանուր առմամբ, ԱՊԼ-ում այս պահին 8 թիմ ավելի քիչ գոլ է խփել, քան Հոլանդը։
«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել է Խոսեպ Գվարդիոլայի սաների հաղթանակով՝ 4-1 հաշվով։
29 տուրից հետո «քաղաքաբնակները» վաստակել են 67 միավոր և առաջատար Լոնդոնի «Արսենալից» հետ են մնում հինգ միավորով։
























































