Ֆրենկ Լեմպարդը «Չելսիին» կոչ է արել շրջել իրավիճակը «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ 0-1 հաշվով պարտությունից հետո։
«Առաջին խաղակեսում, կարծում եմ, մենք խաղացինք մոտ 70 տոկոսով: Դա բավական էր, որ խաղը հավասար լիներ, բայց ոչնչից ծնվեց հակառակորդի հրթիռը։
Երկրորդ խաղակեսում մենք ավելի եռանդուն գործեցինք, ավելի շատ պահեր ստեղծեցինք, ավելի շատ խաղացողներ հասան մրցակցի տուգանային հրապարակ։
Մեկ-երկու օր միասին ենք աշխատում, պետք է հասկանանք, թե ինչի է ձգտում թիմը։ Շատ փոփոխություններ են եղել, բայց դա արդարացում չէ: Իրավիճակը շտկելու կարիք ունի, և կարծում եմ, որ այսօրվա խաղը դա ցույց տվեց։ Ես պետք է հասկանամ տրամադրվածությունը: Հաղթելը պետք է սովորություն դառնա։
Պետք է արժանին մատուցել «Վուլվզին» , խաղացողները կենտրոնացած էին հաղթանակի վրա և չէին վախենում մենապայքարների մեջ մտնել:
Մենք կաշխատենք, կվերստեղծենք իրավիճակներ և կկրկնենք դրանք։ Միգուցե թիմի մոտ այնպիսի զգացում կա, որ չեն կարողանա գոլ խփել։
Թիմն այն դիրքում չէ, որում ցանկանում է լինել, բայց սա է իրականությունը, պետք է աշխատանքով փոխել իրավիճակը։ Դու պետք է հասնես այն կետին, որտեղից կարող ես սկսել առաջ շարժվել: Պետք է խաղամակարդակն ավելի բարձրի հասցնենք, քան այսօր էր»,-«Չելսիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































