«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրն ամփոփել է ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Էվերթոնի» դեմ հանդիպումը (2:0).
«Այո, սա իսկապես լավ ելույթ էր: Մենք խաղացինք եզրից առաջ, ագրեսիվ: Մենք նրանց կիսադաշտում էինք ու չէինք թողնում, որ շնչեն։ Մի փոքր հիասթափություն կա այն պատճառով, որ մենք ընդամենը երկու գոլ խփեցինք։ Առաջին խաղակեսը կատարյալ էր, բացի նրանից, որ պետք էր մի փոքր ավելի ճշգրիտ լինել: Երկրորդ խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Air Force-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 56 միավոր և բարձրացավ Պրեմիեր լիգայի երրորդ տեղ՝ շրջանցելով «Նյուքասլին»:
























































