«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ 30-րդ տուրի խաղում ընդունել է «Էվերթոնին» և 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման 36-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի հաշիվը բացել է Սքոթ Մակտոմինայը, իսկ 741-րդ րոպեին հարձակվող Անտոնի Մարսիալը խփել է երկրորդ գնդակն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
«Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ։ Թիմը 29 խաղից հետո վաստակել է 56 միավոր։
«Էվերթոնը» 30 խաղից հետո 27 միավորով 16-րդ տեղում է։ «Արսենալը» առաջատարն է՝ 72 միավորով:
























































