«ՌԲ Լայպցիգի» և «Լիդս Յունայթեդի» նախկին մարզիչ Ջեսի Մարշը կարող է դառնալ «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչը։
Լեսթերի ղեկավարությունն արդեն հանդիպում է անցկացրել 49-ամյա ամերիկացի մասնագետի հետ և գոհ է մնացել բանակցություններից։ Պայմանագրի ստույգ մանրամասները դեռ համաձայնեցված չեն, սակայն մարտի նշանակումը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին, հայտնում է Sky Sports-ը:
Ապրիլի 2-ին «Լեսթերը» հայտարարեց Բրենդան Ռոջերսի հեռացման մասին, ով թիմը գլխավորում էր 2019 թվականի փետրվարից։ Ընթացիկ մրցաշրջանում «Լեսթերը» Պրեմիեր լիգայում 19-րդն է՝ 29 խաղում վաստակած 25 միավորով:
Ջեսի Մարշը հեռացավ «Լիդս Յունայթեդից» 2023 թվականի փետրվարին՝ ակումբում մեկ տարի աշխատելուց հետո։
























































