Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերթոնը»։ Թիմերը կխաղան Մանչեսթերի (Անգլիա) «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 15:30-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դե Խեա, Դալո, Վարան, Մարտինես, Մալասիա, Ֆրեդ, Զաբիտցեր, Անտոնի, Ֆերնանդեշ, Ռեշֆորդ, Վեգորստ:
«Էվերթոն»․ Պիկֆորդ, Քոուլմեն, Քին, Տարկովսկի, Գոդֆրի, Դևիս, Գեյե, Օնանա, Մակնիլ, Իվոբի, Գրեյ:
«Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդն է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Թիմը 28 խաղից հետո վաստակել է 53 միավոր։ «Էվերթոնը» 29 խաղից 27 միավորով 16-րդ տեղում է։ «Արսենալը» առաջատարն է՝ 72 միավորով։
























































