«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այս մրցաշրջանում ինքն ու իր խաղացողները վատը չեն դարձել՝ չնայած թիմի անհաջող ելույթներին:
«Սա այն պահերից է, երբ ամեն ինչ իսկապես լավ չէ: Դուք հայտնվում եք ձախողման այս հորձանուտում, և այն շարունակում է ձեզ ներքաշել:
Բայց ես որպես մարզիչ ավելի վատը չեմ դարձել նախորդ մրցաշրջանի համեմատ, հաստատ՝ ոչ։ Եվ սա չի նշանակում, որ արդյունքը բավական լավ է, ամենևին ոչ։ Բայց ես վատը չեմ դարձել: Խաղացողները ևս վատը չեն։ Նրանք պարզապես ավելի վատ են խաղում: Դա է խնդիրը:
Կարո՞ղ ենք հաջորդ մրցաշրջանում կատարելագործվել, ինչպես «Արսենալը»: Փաստն այն է, որ այն, ինչ մենք անում ենք, միշտ անբավարար է լինելու հանդիսատեսի և մամուլի համար։ Բայց այո, ճիշտ մոտեցման դեպքում մենք անպայման կուժեղանանք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» 28 հանդիպումներից հետո 43 միավորով 8-րդն է Պրեմիեր լիգայում:
























































