Քրիստիան Էրիկսենն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում ԱՊԼ հերթական տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղի հայտացուցակում։ Այս մասին հայտնել է մանկունիացիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Էրիկսենն ավելի քան 2 ամիս է բաց թողել վնասվածքի պատճառով։
Ընդ որում, «Էվերթոնի» դեմ չեն կարողանա խաղալ Լյուկ Շոուն, որը ևս վնասվածք ունի։
Այսօրվա խաղը բաց կթողնի նաև ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Կազեմիրոն, որը 4-խաղյա որակազրկում ունի։
























































