Լոնդոնի «Արսենալը» կարող է ուժեղացնել հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը գտնվում է «Արսենալի» հետաքրքրության ոլորտում: Հավանական գործարքի արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։
Դոմինիկը մերսիսայդյան թիմին միացել է 2016 թվականի օգոստոսին։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կալվերտ-Լյուինը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Հարձակվողն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ։