«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն BBC Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ «Էնֆիլդում» արձան կտեղադրեն թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի պատվին:
«Կարծում եմ, որ այն կտեղադրվի այնտեղ (Կլոպի արձան, խմբ.), քանի որ նա հիանալի մարզիչ է, և նա շատ լավ է աշխատում ակումբի և ֆուտբոլիստների հետ: Նա աշխատանքի նկատմամբ ունի իր հատուկ մոտեցումը, և նա ֆուտբոլիստներին ավելի մեծ պատասխանատվություն է տալիս դաշտում, և դա իսկապես կարևոր է: Միևնույն ժամանակ, նա ընկերական է իր խաղացողների նկատմամբ, և սա նրա կարևոր ուժեղ կողմերից է»,- ասել է Մանեն: