Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» Լիսաբոնում ոչ-ոքի խաղաց պորտուգալական «Սպորտինգի» հետ: Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ: Լոնդոնյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Սալիբան, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Մորիտան: Տանտերերից աչքի ընկան Ինասիոն ու Պաուլինյոն:
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Ռոմա» — «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:0
«Բայեր Լ.» — «Ֆերենցվարոշ»՝ 2:0
«Ունիոն Բեռլին» — «Ռոյալ Ունիոն»՝ 3:3
Պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ անց: