Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտության, ինչպես նաև «Ֆրայբուրգի» հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում սպասվող առաջին հանդիպման մասին։
«Հռոմում կայացած խաղից հետո մենք ափսոսանք և հիասթափություն զգացինք։ Երբ մրցաշարային աղյուսակում անկայունություն է, և նույնիսկ ոչ-ոքին բավական է, ամեն ինչ կարծես քանդվում է: Տղաները լավ արձագանքեցին մեր իրավիճակին և մարզվեցին լավագույն ձևով։
Ուզում եմ տեսնել իմ խաղացողների դրական վերաբերմունքը։ Բարդ հանդիպում է լինելու բարձրակարգ թիմի դեմ: Նրանք 5-րդն են մրցաշարային աղյուսակում և անպարտելի են եղել Եվրոպայի լիգայի իրենց խմբում: Նրանք լավ կազմակերպված են և ֆիզիկապես ուժեղ: Մենք պետք է փորձենք տնային հաղթանակ տանել։ Մենք պետք է մեծ հարգանքով վերաբերվենք հակառակորդին։ Մեզ համար գլխավորը հաղթանակն է»,- Ալեգրին մեջբերում է Football Italia-ն։