Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում կատալոնյան «Բարսելոնան» արտագնա խաղում պարտվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հյուրերի կազմում հաշիվը բացեց Լեվանդովսկին՝ 18-րդ րոպեին:
Երկրորդ կեսի սկզբում Ֆրեդը հավասարեցրեց հաշիվը, իսկ 73-ին Անտոնին առաձ մղեց իր թիմին: Առաջին խաղում թիմերը փոխանակել էին երկուական գնդակ: Այսպիսով, անգլիական թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները.
«Ռոմա» — «Զալզբուրը»՝ 2:0, առաջին խաղը՝ 0:1
«Ռեն» — «Շախտյոր»՝ 1:0, առաջին խաղը՝ 1:2 (Խաղը ընթացքի մեջ է)
«Ունիոն» — «Այաքս»՝ 3:1, առաջին խաղը՝ 0:0