«Բարսելոնայի» վինգեր Ֆեռան Տոռեսը խոսել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ սպասվող պատասխան հանդիպման մասին։
«Մենք պետք է առավելագույն ուժերով խաղանք։ Պետք է փորձենք պահել գնդակը և լինել համբերատար։
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ճնշում են ձեզ վրա, այնպես որ դուք պետք է հանգիստ և համբերատար լինեք: «Յունայթեդը» հիանալի մարզավիճակում է՝ հատկապես Ռեշֆորդը, բայց մենք նույնպես: Մենք «Բարսելոնան» ենք, մեծ հույսերով ենք մոտենում այս հանդիպմանը»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Marca-ն։