Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց ՄՅՈՒ-ի հետ: Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ: Կատալոնյան թիմի կազմում աչքի ընկան Ալոնսոն ու Ռաֆինյան: Մանչեսթերյան թիմից գոլի հեղինակ դարձան Ռեշֆորդը, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Կուդնեն:
Միաժամանակ ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Այաքս»-«Ունիոն»՝ 0:0
Դոնեցկի «Շախտյոր»-«Ռեն»՝ 2:1
Պատասխան խաղերը կկայանան մեկ շաբաթ անց: