«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի խաղին ընդառաջ «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան կիսվել է մրցակցի կիսապաշտպան Կազեմիրոյի մասին իր կարծիքով, որն իր թիմակիցն է Բրազիլիայի հավաքականում, ինչպես նաև խոսել է խաղից իր ակնկալիքների մասին:
«Միշտ ասում եմ, որ կցանկանայի Կազեմիրոյին իմ թիմում տեսնել։ Բացի իր փորձառությունից և ֆուտբոլում ձեռք բերածից, նա հիանալի լիդեր է, մեծ մարդ։ Նա կարողանում է թիմին տալ ֆուտբոլի իր տեսլականը՝ որակապես ուժեղացնելով պաշտպանական դիրքը։ Նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է։
Շատ ինտենսիվ խաղ է լինելու՝ շատ գործողություններով և ֆուտբոլի բարձր որակով: Մենք լավ ենք գործում Լա լիգայում, նրանք նույնպես լավ են գործում Պրեմիեր լիգայում։ Երկու ակումբների մեծության պատճառով այն նման կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն կունենան դիտելու հանդիպումը, շատ գոհ կլինեն»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։