«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Նանտի» դեմ առաջիկա հանդիպման մասին.
Թիմերը կհանդիպեն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի 1/16 եզրափակիչի առաջին խաղում։ Հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 16-ին։
— «Նանտը» ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է։ Կլինե՞ն տակտիկական հնարքներ։
— Որոշ կասկածներ ունեմ, վաղը կորոշեմ, քանի որ շուտով ևս մեկ հանդիպում ունենք «Սպեցիայի» հետ: Մենք խաղում ենք երկու մրցաշարի համար, և պետք է դրան համապատասխանենք:
Պետք է փորձենք գնալ մինչև վերջ, քանի որ կարող ենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել։
Չեմպիոնների լիգայից դուրս մնալը հիասթափեցրեց մեզ։ Եվրոպա լիգան մեզ հնարավորություն է տալիս լրացնել օրացույցը։ Մի ամբողջ շաբաթ չխաղալը ձանձրալի է, ավելի լավ է խաղալ կիրակի և չորեքշաբթի, կամ, քանի որ չենք կարող չորեքշաբթի խաղալ, կիրակի և հինգշաբթի»,- ասել է Ալեգրին։