Լիոնել Մեսսին դեկտեմբերի 3-ին կանցկացնի իր կարիերայի 1000-րդ հանդիպումը։
Ավագի թևկապով 35-ամյա հարձակվողը Արգենտինայի հավաքականին դուրս կբերի ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Ավստրալիայի դեմ խաղին։
Մինչ օրս Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 778 հանդիպում, ՊՍԺ-ի կազմում՝ 53 և Արգենտինայի հավաքականի կազմում ևս 168 հանդիպում։
Հարկ է նշել, որ Մեսսին երբեք գոլ չի խփել Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում։
























































