Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կայացավ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը, որում Ճապոնիայի հավաքականը հաղթեց Գերմանիայի ընտրանուն՝ 2։1 հաշվով։ Հանդիպման գոլերն՝ այստեղ։
Հանդիպումից հետո Ճապոնիայի հավաքականի երկրպագուներն արդեն իրենց ավանդույթի համաձայն մնացել են մարզադաշտում և հավաքել իրենց թողած աղբը։ Հիշեցնենք, որ նախորդ ԱԱ-ում նրանք ևս աչքի էին ընկել նման օրինակելի պահվածքով։

























































