Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կայացավ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը, որում Գերմանիայի հավաքականը զիջեց Ճապոնիային՝ 1։2 հաշվով։ Հանդիպման գոլերն՝ այստեղ։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Գերմանիայի հավաքականի մրազիչ Հանսի Ֆլիկը․
«Սուլեն պարզապես պետք է ավելի զգույշ լիներ: Նա թողեց ճապոնացուն ոչ խաղից դուրս, քանի որ երկու-երեք լրացուցիչ քայլ կատարեց: Այսօր մենք պետք է վճարեինք անհատական սխալների համար։
Առաջին խաղակեսում մենք շատ հնարավորություններ բաց թողեցինք։ Ճապոնիան արդյունավետությամբ հաղթեց մեզ ու ևս մեկ գոլ խփեց։ Մեր թույլ տված անհատական սխալները չպետք է տեղի ունենային։ Մենք գիտեինք, որ Ճապոնիան պաշտպանությունից արագ անցնում է հարձակման, և այսօր նրանք հենց դա արեցին»,- մեջբերում է Գերմանիայի հավաքականի մարզչին Bayern & Germany-ն։
























































