Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կայացավ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը, որում Գերմանիայի հավաքականը զիջեց Ճապոնիային՝ 1։2 հաշվով։ Հանդիպման գոլերն՝ այստեղ։
Բունդեսթիմն իր պատմության մեջ առաջին անգամ պարտվել է Աշխարհի առաջնության երկու մեկնարկային խաղում։
2018 թվականին Ռուսաստանում կայացած Աշխարհի նախորդ առաջնությունում Գերմանիան 0։1 հաշվով պարտվեց Մեքսիկայի ընտրանուն։ Այն ժամանակ թիմը չկարողացավ դուրս գալ խմբից՝ վաստակելով ընդամենը երեք միավոր։ Գերմանիան վերջին երկու խաղերում հաղթեց Շվեդիային (2:1), սակայն 0:2 հաշվով պարտվեց Հարավային Կորեային։
Հաջորդ երկու հանդիպումներում E խմբում հանդես եկող Գերմանիայի հավաքականը կխաղա Իսպանիայի (նոյեմբերի 27) և Կոստա Ռիկայի (դեկտեմբերի 1) ընտրանիների հետ։
























































