«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը Եվրոպայի լիգայի մեկնարկի նախօրեին խոսել է բոլոր մրցաշարերում հաղթելու ցանկության մասին.
«Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում և բոլոր մրցաշարերում, ուստի ամեն ինչին պետք է լուրջ վերաբերվել:
Մենք ոչ միայն թիմ ունենք, մենք ունենք կազմ, դա պարզ է: Բայց մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում: Սա այն մտածելակերպն է, որն անհրաժեշտ է «Մանչեսթեր Յունայթեդին», — տեն Հագի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայում առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ռեալ Սոսյեդադին»։