Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ:
8-րդ տուրում մրցաշարում իր 6-րդ հաղթանակը տարավ Մարիա Գևորգյանը, ով իր ակտիվում ունի 6,5 միավոր և կես միավոր է զիջում մրցաշարի առաջատար Մոնիկա Սոչկոյին (Լեհաստան)։
Կայացած 8-րդ տուրերից հետո Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը 6-ական միավոր ունեն իր ակտիվում: Նրանք հաղթանակներ տարան այս տուրում։ Դանիլյանն, ի դեպ հաղթեց Աննա Սարգսյանին, ով իր ակտիվում ունի 5 միավոր։
Այս տուրում հաղթանակներ տարան նաև Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը․ այժմ նրանք ունեն 4,5-ական միավոր։