Պրահայում անցկացվում է կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 6 ներկայացուցիչ:
Կայացած 5-րդ տուրերից հետո Էլինա Դանիելյանը 4 միավոր ունի իր ակտիվում և կես միավորով զիջում է մրցաշարի առաջատար Մոնիկա Սոչկոյին (Լեհաստան): Դանիելյանը 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց։
Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը ևս 4 միավոր ունեն իրենց ակտիվում՝ հաղթանակեր տոնելով այս տուրում։
Հաղթանակ տարավ նաև Աննա Սարգսյանը (3,5 միավոր), Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց (2,5 միավոր), իսկ Մարիամ Մկրտչյանը (2,5 միավոր) զիջեց մրցակցին։