Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ օգոստոսի 10-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում։
Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Հավաքը կավարտվի օգոստոսի 22-ին, այնուհետև պատանիները կմեկնեն Բոսնիա և Հերցեգովինա՝ մասնակցելու Սարաևո քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը։