«Յուվենտուսը» հայտարարել է Գլիսոն Բրեմերի տրանսֆերի մասին:
Բյանկոներիները հրապարակել են պաշտպանի լուսանկարները։ Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը: Այսօր նա բուժզննում կանցնի նոր ակումբում, որից հետո «Յուվեն» պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։
Հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Յուվենտուսը» «Տորինոյին» կվճարի 40+7 միլիոն եվրո։

























































