Հուլիսի 20-ին ժամը 20:00-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է
միջոցառում Կասկադում՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան:
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ
շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու
Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան
Հարությունյանի հետ:
Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար: